Մեր խորհուրդն է, որ աղոթենք Սուրբ Սերապիոն Եպիսկոպոսի նման: Հավատում ենք, որ աղոթքը ոչ միայն կթեթևացնի մեր հոգին, այլ նաև զերծ կպահի զանազան հիվանդություններից: Հիսուս ասում է. «Ինչ որ հավատքով խնդրեք, կտրվի Ձեզ»: Հավատքով խնդրենք, որպեսզի ստանանք: Հիմա եկե՚ք այսպես աղոթենք.
«Տեր Հիսուս, Դու ես մեր օգնականը, Քո ձեռքերում ենք, Դու գիտես մեր լավն ու վատը` օգնի՚ր մեզ: Մի՚ թող մեզ, որ մեր կամքով շարժվենք, մի՚ թող մեզ կորչենք մեղքերի մեջ, այլ գթա Քո ստեղծածին, մի՚ անտեսիր մեզ մեր մեղքերի պատճառով, որովհետև մեր հույսը Դու ես: Բժշկիր մեր անձը, որովհետև մեղանչեցինք Քո հանդեպ, Քեզանից բացի ուրիշ ապավեն չունենք: Փրկիր մեզ ըստ Քո ողորմության և թող ամաչեն բոլոր նրանք, որոնք Քո անվան համար հարձակվում են մեզ վրա ու այդ ձևով ձգտում են մեզ հեռացնել Քեզանից, որովհետև Դու, Տե՚ր, Ամենակարող ես և Քոնն է փառքը հավիտյանս»: (Աղոթագիրք, Գանձասար, 1992թ., էջ 36-37): Ամեն:
Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան